
«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում այս տարի Վրաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 64-րդ տեղը:
Վրաստանը 2016թ-ին 2015թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 5 կետով: Անցյալ տարի երկիրը «Մամուլի ազատության ինդեքսում» զբաղեցնում էր 69-րդ տեղը: Միջազգային կազմակերպությունը նաև նշում է, որ լրագրողների հանդեպ բռնությունների թիվը կրճատվել է, սակայն սպառնալիքներ կրկին հնչում են.
«Միևնույն ժամանակ մամուլը դեռևս խիստ քաղաքականցված է, և չնայած որոշ առաջընթացին` ԶԼՄ-ների սեփականատերերը հաճախ ազդեցություն են ունենում խմբագրական քաղաքականության վրա»,-ասված է զեկույցում:
Տեղեկացնում է «Interpressnews»-ը: