
Վրաստանի նախագահի խորհրդարանական խոսնակ Անա Նացվլիշվիլիի հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Արչիլ Տատունաշվիլիի և Գիգա Օթխոզորիայի սպանությունների հետ կապված՝ Վրաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ռուսաստանի դեմ միջպետական հայց պետք է ներկայացնի։
«Սա այն բարձրագույն և կարևորագույն իրավական ամբիոններից մեկն է, որին դիմելով Վրաստանը ևս մի հնարավորություն կունենա ապացուցել, որ Ռուսաստանը դե ֆակտո Աբխազիայի և դե ֆակտո Հարավային Օսիայի տարածքներում վերահսկողի դեր է կատարում, և հենց նա պետք է պատասխանատվություն կրի այդ տարածքներում տեղի ունեցած իրավախախտումների համար»- ասել է Նացվլիշվիլին։
Նրա հայտարարությամբ, որպես կանոն այս հարցերի շուրջ որոշում ընդունում է կառավարությունը և վերջնական հաստատվում է արդարադատության նախարարության կողմից։
«Հույս ունենք, որ այս հարցը կբարձրացվի և կքննարկվի, քանի որ մենք հնարավոր բոլոր ուղիները պետք է օգտագործենք Ռուսաստանի պատասխանատվության հարցը ևս մեկ անգամ դնելու համար»,- նշեց Անա Նացվլիշվիլին։