
2023 թվականին Վրաստանի Բակուրիանի և Գուդաուրի ձմեռային հանգստավայրերում կանցկացվի ֆրիսթայլի աշխարհի առաջնությունը՝ FIS Freestyle World Ski Championships-ը։ Որոշումը կայացվել է Հունաստանում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսում:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին 2023-ին ձմեռային Օլիմպիական խաղերը Վրաստանում անցկացնելու ցանկություն էր հայտնել դեռ նախորդ տարվա փետրվարին Սենտ- Մորից քաղաքում դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ժան Ֆրանկո Կասպերի հետ հանդիպմանը։
Վարչապետ Կվիրիկաշվիլին ներկայացրել էր Վրաստանի լեռնային հանգստավայրերի և ձմեռային սպորտի զարգացմանն ուղղված կառավարության քայլերը, շարունակվող լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերն ու ներդրումային ծրագրերը:
2017-ի ապրիլին Վրաստանի լեռնադահուկային ֆեդերացիան պաշտոնապես առաջադրվել է աշխարհի գավաթի խաղարկության անցկացման թեկնածու երկիր, որից հետո կառավարությունը հյուրընկալել է նաև լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սառա Լուիսիի գլխավորած պատվիրակությանը: