Պաշտպանիր քո էլեկտրոնային տիրույթը: Այսպես է կոչվում վրաստանի ՆԳՆ տեղեկատվական արշավը, որն ուղղված է կիբեռհանցագործությունների մասին հանրության իրազեկմանը:
Ըստ նախարարության տվյալի` տարվա ընթացքում ամբողջ աշխարհում կիբեռհանցավորության զոհ է դառնում 550 միլիոն մարդ, այսինքն 1.5 միլիոն ամեն օր, և 18 մարդ` ամեն վայրկյան: Բացի այդ, ամեն օր սոցցանցերի 10 օգտատետերից մեկը անցնում է վարակված հղումով: Ամեն օր, ֆեյսբուքի ավելի քան 600 օգտատեր դառնում է վիրտուալ հարձակման թիրախ: Կիբեռհանցավորությունը համաշխարհային տնտեսությանը տարեկան 100 մլրդ դոլարի վնաս է հասցնում: Կիբեռհանցագործություն է համարվում համակարգչային համակարգի օգտագործմամբ ցանկացած ապօրինի քայլ: Օրինակ` առցանց խարդախությունները, առանց իրավունքի` համակարգի հասանելիությունը, մանկական պոռնոգրաֆիան, առանց թույլտվության այս կամ այն տվյալից օգտվելը:
«Կիբեռհանցավորությունը չունի սահմաններ և ազգություն: Տնտեսական զարգացման, տեխնոլոգիական նորացման գործընթացում Վրաստանը կանգնել է այս մարտահրավերների առաջ. մեր համաքաղաքացիներն ամեն օր գտագործում են համակարգիչը և էլեկտրոնային ծառայությունները` աձնական հաղորդակցության, բիզնեսի, վճարման, կրթություն ստանալու համար, այս պատճառով նրանց անվտանգությունը մեզ համար կարևոր է», -ասել է ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին` ծրագրի ներկայացման ընթացքում:
ՆԳՆ պաշտոնական էջում կիբեռհանցավորության մասին հատուկ բաժին է բացվել, ցանկացած մարդ կարող է ծանոթանալ հացագործությունների այս ձևին: Նախարարությունում նաև գործում է թեժ գիծ` 2 41 12 96 , որով քաղաքացին կարող է դիմել `ամենօրյա ռեժիմով, իրավապահներին տեղեկություն տրամադրել, եթե ինքը կամ ինչ-որ մեկը կիբեռհանցագործության զոհ է դարձել: