Հրդեհները մարելու համար Վրաստանը 13 մլն լարի արժողությամբ տեխնիկա է գնել: Այս մասին հայտարարել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետի տեղակալ Շալվա Խուցիշվիլին:
Նրա խոսքով, անտառային հրդեհները մարելու համար նախատեսված սարքավորումները կբաժանվեն երկրի տարբեր մունիցիպալիտետներին։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետի տեղակալը նաև նշել է, որ ևս 20 միավոր ամենագնաց Պիկապ տեսակի մեքենաների գնման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: