Դահուկային սպորտաձեւի հանգստյան գոտի համարվող Բակուրիանի քաղաքում նախատեսվում է կառուցել դահուկային նոր ցատկահարթակ:
Այն, ինչպես Տնտեսության և կայուն զարգացման նախարարությունից են «interpressnews»-ին տեղեկացրել, համապատասխանելու է միջազգային Օլիմպիական խաղերում ընդունված չափանիշներին:
Ըստ նույն աղբյուրի, այս օրերին Վրաստանում է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Վալտեր Հոփերը, ով վրացի գործընկերների հետ ուսումնասիրում է Բակուրիանիի վազքուղու տարածքը:
Հոփերը Վրաստանում լեռնադահուկային սպորտի զարգացման հարցերն է քննարկել փոխվարչապետ, Տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլիի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:
«Լեռնային առողջարանների զարգացման» ընկերության ղեկավար Ալեքանդր Օնոփրիշվիլին լրագրողներին տեղեկացրել է, որ դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչի հետ այժմ ընտրում են եթակառուցվածքի համապատասխան տեղը:
Վալտեր Հոփերի գնահատմամբ, Բակուրիանին արդեն դահուկացատկի բազմաթիվ սիրահարների համար հայտնի վայր է:
Հավելենք, որ դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Վալտեր Հոփերը Վրաստանում է դահուկային սպորտի ֆեդերացիայի հրավերով: