Ըստ երջանկության ինդեքսի` 156 երկրների շարքում Վրաստանը զբաղեցնում է 126-րդ հորիզոնականը: Զեկույցը հրապարակել է ՄԱԿ-ի տարածաշրջանային կայուն զարգացման ցանցը`ՄԱԿ-ի կողմից հռչակված` Երջանկության օրվան` մարտի 20-ին ընդհառաջ:
2015-ի համեմատ` Վրաստանն իր դիրքերը 4 միավորով բարելավել է: Այս տարի աշխարհի ամենաերջանիկ երկիրը կրկին մնում է Դանիան, նրան զիջում է Շվեյցարիան, հնգյակում են Իսլանդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան: ԱՄՆ-ը 13-րդ տեղում է:
Վարկնիշային նոր աղյուսակում հարևան երկրները Վրաստանից առաջ են. Թուրքիան` 78-րդ , Ադրբեջան` 81-րդ, Հայաստանը 121-րդ հորզիզոնականներում են: Երջանկությունից ամենահեռու երկիրը համարվել է Սիրիան, ուր արդեն հինգերորդ տարին է` քաղաքացիական պատերազմ է ընթանում: