ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՆԻԿԱ ՔՈՉԱՐՈՎԸ

Վրաստանը Եվրատեսիլ  երգի մրցույթում կներկայացնի Նիկա Քոչարովը  իր ` Young Georgian Lolitas  (YGL) ռոք խմբի հետ: 

Այս մասին հրավիրած ասուլիսում տեղեկացրել են Վրաստանի հանրային հեռուստատեսության ներկայացուցիչները:  Մրցույթն այս անգամ  կանցկացվի Ստոկհոլմում, որին առաջին անգամ աննախադեպ թվով երկրներ կմասնակցեն:

Եվրատեսիլին մասանկցելու առաջարկը բոլորվին անկանկալ էր, ասել է խմբի ղեկավար Նիկա Քոչարովը, հավելով, որ հույս ունի կգրվի խմբին համահունչ մի երգ:

Իր հերթին «Եվրատեսիլի» վրաստանյան պատվիրակության ղեկավար  Նաթիա Ուզնաձեն հայտարարել է, որ ինչպես վրացի, այնպես օտարերկրյա  կոմպոզիտորները կարող են մրցույթի չափանիշերին  համապատասխան  երգ ստեղծել ռոք խմբի համար:

Young Georgian Lolitas ռոք խումբը հիմնադրվել է 2000 թվականին: Խմբի անդամներ են Նիկա Քոչարովը, Լևան Շանշիաշվիլին, Գեորգիн և Դիմա Օգանեսյանը:

Անցնող տարի Վրաստանը միջազգային այս մրցույթին ներկայացրել էր Նինա Սուբլատին` զբաղեցնելով 11-րդ  հորիզանականը:

Թողնել պատասխան