Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կիսում է Կորեայի հարցով միջազգային հանրության անհանգստությունը և նույնպես համարում, որ նման գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության պահպանմանը:
Արտգործնախարարության հայտարարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր անհանգստությունն է հայտնում Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության կողմից միջազգային պատասխանատվության և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի, այդ թվում 2016 թվականի նոյեմբերի 30-ի «2321» բանաձևի խախտման կապակցությամբ և դատապարտում է 2017 թվականի մարտի 6-ին Փհենյանի կողմից իրականացված բալեստիկ հրթիռների հերթական փորձարկումը:
Վրաստանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի և միջուկային փորձարկումների արգելման պայմանագրի անդամ երկիր, կիսում է միջազգային հանրության անհանգստությունը: Նման գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության պահպանմանը»,- ասվում է հայտարարության մեջ: