«Մենք նշեցինք Վրաստանի առաջընթացը պաշտպանության բարեփոխումնրի իրականացման տեսանկյունից, ինչը զինված ուժերի կայուն զարգացմանը կնպաստի»,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում:
Ստոլտենբերգի խոսքով, Վրաստանը կարեւոր առաջընթաց է արձանագրել ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթի իրականացման ուղղությամբ, ինչը համատեղ ձեռքբերում է համարվում:
«Մեզ Վրաստանի հետ սերտ կապում է սերտ համագործակցությունը, որը տարբեր ոլորտներ է ընդգրկում: Կարեւոր է հիշել, որ գործընկերութունը երկկողմ է, ինչը նշանակում է ,որ միմյանց օգնում ենք»,- Յենս Ստոլտենբերգի խոսքերն է հրապարակել Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Նախարարության տեղեկատվությամբ, գերատեսչության ներսում ընթացող փոփոխություններից զատ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա` քննադատելով Ռուսաստանի գործողությունները: Ստոլտենբերգը Վրաստանի տարածքային ամբողջականության եւ երկրի ինքնիշխանության հանդեպ իր աջակցությունն է հաստատել:
Պաշտպանության նախարության տարածած տեղեկատվության համաձայն, Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի միակ գործընկեր երկիրն է, որի հետ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ժողովի շրջանակներում, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ է անցկացվել: 28+1 ձեւաչափի հանդիպումը Դաշինքի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն է բացել: Վերջինի հայտարարությամբ, հանձնաժողովի նիստին կքննարկվի Վրաստանի անվտանգության մարտահրավերները, այդ թվում` Սեւծովյան տարածաշրջանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: