Վրաստանը աշխարհի 149 երկրների շարքում բարեկեցության մակարդակով 84-րդ հորիզոնականում է: Այսպիսին են բրիտանական Legatum Institute-ի «Բարեկեցության ինդեքս-2016»-ի արդյունքները:
Հատկանշական է, որ 2015-ի հետ համեմատ, Վրաստանը 4 հորիզոնականով վատթարացրել է դիրքերը:
Վարկանիշային ցուցակը կազմելիս երկրները գնահատվել են մի շարք կատերգիորիաներում (տնտեսություն, կրթություն, առողջապահություն և այլն)։ Ըստ այդմ, կրթության ցուցիչով Վրաստանը զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը, նույն արդյունքն է գրանցել նաև պետական կառավարման ոլորտում: Սոցիալական կապիտալի ցուցիչով, սակայն, Վրաստանն այս տարի վատագույն արդյունքներն ունի․ զբաղեցնում է 139-րդ հորիզոնականը:
Հետազոտության հեղինակները գրում են, որ Վրաստանը «Բարեկեցության փոքր դեֆիցիտ» ունցող երկրներից է, ինչը նշանակում է, որ իր ունեցած հարստության հետ բավականաչափ ուշադրություն չի դարձնում բարեկեցության բարելավմանը:
«Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, տարածաշրջանի մասշտաբով Վրաստանի գրանցած արդյունքները շատ ավելի բարձր են համանման ներուժ ունեցող հարևան Ադրբեջանից և Հայաստանից»,-նշված է հետազոտության մեջ:
Հիշեցնենք՝ Հայաստանը «Բարեկեցության ինդեքս-2016»-ում 99-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանը՝ 103-րդ: