2018 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վրացական արտադրանքի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 28 տոկոսով աճել է՝ կազմելով 1,29 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Բացի այդ, 2018թ սկզբից Վրաստան է ներմուծվել 3,61 մլրդ դոլարից ավելի ապրանք, ինչը նախորդ տարվա հունվար-մայիս ժամանակահատվածի համեմատ 23,3 տոկոսով ավելի է:
Արտահանման բացասական հաշվեկշիռը ընթացիկ տարվա հինգ ամիսներին կազմել է ավելի քան 2.325 մլրդ դոլար, ինչն ընդհանուր առևտրաշրջանառության 47,5 տոկոսն է: