
Թբիլիսիում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի, նրանցից մեկը տեղում մահացել է։
ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն, դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Կախեթի պողոտայում: Երկրորդ տուժածը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է: Վարորդի ինքնությունը հաստատված է, նա արդեն հարցաքննության է կանչվել:
Վրաստանյան լրատվամիջոցները գրում են, որ երիտասարդները ճանապարհն անցել են ոչ անցումային հատվածով:
«Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել խիստ ծանր, շոկային վիճակում: Հետագա բուժումը կախված է լրացուցիչ հետազոտության արդյունքներից։ Այս պահի դրությամբ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում»,-Ռուսթավի 2 հեռուստաընկերության հետ զրույցում տեղեկացրել է «Օպտիմալ մեդի» բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Գիգա Շուբիթիձեն: