
Ավելի քան 20 ժամ տեւած հակաահաբեկչական հատուկ գործողության հետեւանքով վիրավորված 3 իրավապահների առողջական վիճակը կայուն է:
Հիվանդանոցից, որտեղ գտնվում են վիրավորները, տեղեկացրել են, որ վերջիններիս առողջական վիճակը միջին ծանրության է, նրանք ստացիոնար բուժում են ստանում: Ըստ տեղեկատվության՝ երեքն էլ վնասվածքներ են ստացել վերին եւ ստորին վերջույթների հատվածներում: