
Գաբրիել Սալոսի փողոցում ընթացող հատուկ գործողության ընթացքում վիրավորված հատուկջոկատայինի առողջական վիճակն ըստ տարածված տեղեկատվության՝ ծանր է: Նշվում է, որ հատուկջոկատայինը վիրավորում է ստացել գլխի շրջանում:
Պետական անվտանգության ծառայությունից «Ինտերպրեսնյուս» լրատվականին հայտնել են, որ հատուկջոկատայինի առողջական վիճակի մասին մանրամասները պարզ կդառնան բժշկական ստուգումից հետո:
Այս պահի դրությամբ հաստատված չէ նաեւ տարածված տեղեկատվությունը, թե հատուկ գործողության ընթացում վիրավորվել է եւս 2 անձ: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այդ մասին տեղեկատվություն կտարածեն ավելի ուշ: