
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին լրագրողներին հայտնել է, որ վիզայի ազատականացմանը կասեցման վտանգ չի սպառնում:
Վարչապետը հարցի շուրջ ավելի մանրամասն մեկնաբանություններ չի արել։
Հիշեցնենք, որ մարտի 8-9-ը Բրյուսելում տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի և ՆԳՆ խորհրդի նիստը: Այսօրվա հանդիպմանը քննարկվում են նաև միգրացիոն խնդիրները: Հանդիպման ժամանակ Գերմանիայի ներքին գործերի նախարարը նախատեսում է բարձրացնել Վրաստանի քաղաքացիների կողմից ԵՄ/Շենգեն գոտում մուտքի արտոնագրի ազատականացման կանոնների խախտման հարցը: