Վիզայի ազատականացումը, որ տեխնիկական ընթացակարգերի ավարտից հետո Վրաստանի քաղաքացիների համար հասանելի կդառնա, անպայման պիտի առաջարկենք Աբխազիայի եւ Ցխինվալիի տարածաշրջանների բնակիչներին: Այս մասին հայտարարել է հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Քեթեվան Ցիխելաշվիլին՝ կառավարության դեկտեմբերի 29-ի նիստից հետո:
Ինչպես նշել է Ցիխելաշվիլին, կառավարության հիմնակնա նպատակներից է՝ ապագայում կառավարության կողմից առաջարկվող ծառայությունների հասանելիությունը օկուպացված տարածքներում բնակվողների համար, այդ թվում, ամբողջ օգուտը, որ բխում է Վրաստան-Եվրամիություն եւ այլ գործընկերների հետ համագործակցության ձեւաչափերից: