
2018 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Փոթի նավահանգստի բեռնափոխադրումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.1 տոկոսով: Տեղեկատվությունը հրապարակել է EpiPe Terminal Poti ընկերությունը՝ նշելով, որ 2018 թվականին նավահանգիստն ընդունել է 82.039 բեռնարկղ, իսկ 2017-ին՝ 71.299 բեռնարկղ: Դրանց 13,1 տոկոսը կազմել են սառնարանային բեռնարկղերը, որոնցով Վրաստան է ներմուծվել միս, մրգեր և հրուշակեղեն:
Փոթի նավահանգիստը ինչպես վրաստանյան, այնպես էլ տարածաշրջանային տնտեսական զարգացման ու մրցունակության կարևոր և ռազմավարական կառույցներից է։