
«Վերջին ամիսներին կուսակցության նախագահի հետ տարակարծություններ եմ ունեցել»,-այս մասին հրաժարական տալուց առաջ արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Երեքշաբթի տեղի ունեցավ իշխող կուսակցության հանդիպումը, որին հետևեցին հանրային հայտարարություններ: Իմ և իշխող կուսակցության կարծիքները որոշ դեպքերում չհամընկան: Քննարկվեց իմ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Ցանկանում եմ նշել, որ վերջին ամիսների ընթացքում եղան մի շարք հիմնարար հարցեր, որոնց վերաբերյալ տարակարծություններ ունեցա կուսակցության նախագահի հետ: Սա նորմալ գործընթաց է: Կարծում եմ՝ այսօր այն պահն է, երբ կուսակցության նախագահին պետք է տրվի հնարավորություն, որպեսզի նա կազմի իր տեսակետներին համապատասխան թիմ»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետը հայտարարել էր հրաժարականի մասին։