Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բեռնատար, կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը:
Վարչության կողմից տարածված հաղորդագրությունում ասվում է, որ առատ ձյան և սահմանափակ տեսանելիության պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի դաշնության հետ սահման) ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների երթևեկությունը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:
Նույն ճանապարհի 134-ից 135 կմ հատվածում արգելվում է մեքենաների կանգառը:
Ճանապարհային վարչությունը կոչ է անում վարորդներին՝ երթևեկել ձմռան համար նախատեսված անվադողերով, չթույլատրել մեքենայի անսարքությունն ու պահպանել ճանապարհատրանսպորտային կանոնները: