
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը, Վալերի Գելաշվիլիի վրա կատարած հարձակման գործում մեղավոր է ճանաչել Վրաստանի նախկին վարչապետ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին: Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Քաղաքային դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը:
Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով, Մերաբիշվիլին դիմել էր Թբիլիսիի Վերաքննիչ դատարանին:
Վալերի Գելաշվիլիի վրա կատարած հարձակումը կազմակերպելու մեղադրանքով, Թբիլիսիի քաղաքային դատարանում քննարկվել է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դատական գործը, որը ենթադրում է 3-ից 10 տարվա ազատազրկում: