«Ցանկալի է, որ խորհրդարանի կողմից սահմանադրական դատարանի 3 դատավորների նշանակումը մեծամասնության ընտրությամբ տեղի ունենա»,- այս մասին Վենետիկի հանձնաժողովը Վրաստանի սահմանադրական փոփոխությունների մասին նախնական եզրակացությունում է գրել:
Սրա հետ մեկտեղ, Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ մինչեւ դատավորների ընտրությունը գործընթացն առավելապես թափանցիկ պիտի լինի՝ ապահովելով սահմանադրական դատարանի դատավորների բարձր մասնագիտական մակարդակը:
Վենետիկի հանձնաժողովը կարեւորում է նաեւ դատավորների տարիքն ու կարծում է, որ 35 տարին «բավականին երիտասարդ տարիք է» սահմանադրական դատարանի դատավոր նշանակվելու համար:
«Վենետիկի հանձնաժողովի՝ Վրաստանի սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված նախնական եզրակացությունը վերաբերում էր ընդամենը 2 սուբյեկտի՝ խորհրդարանի ղեկավարին եւ Վրաստանի նախագահին»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով, նախնական եզրակացության տարածումը վրդովեցրել էր Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջոնի Բուկիկիույին, քանզի, Վենետիկի հանձնաժողովի խնդրանքով, նախանական փաստաթուղթը չպետք է հրապարակվեր: