Վրաստանում գտնվող Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն այսօր հանդիպել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
«Նախագահի հետ մի շարք հարցերի թվում քննարկել ենք նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին վերաբերող հարցեր: Լիովին համաձայն եմ Սահմանադրական բարեփոխումներ ձեռնարկելու որոշման հետ։ Գործող Սահմանադրությունն ընդհանուր առմամբ լավն է, բայց պետք է այն էլ ավելի բարելավվել, և Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է այդ հարցում համագործակցել: Ներկայացրել ենք դատական համակարգի վերաբերյալ մեր տեսակետները և հույս ունենք, որ առաջարկները հաշվի կառնվեն»,- հայտարարել է Բուքիքիոն:
Հանդիպումից հետո, նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ կարևոր է լսել այնպիսի փորձագետների կարծիքը, ինչպիսիք են Վենետիկի հանձնաժողովի անդամները:
Լուսանկարը՝ Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջից