Վենետիկի հանձնաժողովը Վրաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել:
Հանձնաժողովը Վրաստանի նախագահի անուղղակի ընտրության դրույթը եվրոպական չափանիշներին համապատասխան է համարել՝ ողջունելով նաև այն, որ նոր կարգը կսկսի գործել 2023 թ․ ընտրություններից։ Զեկույցում ասվում է, որ անուղղակի ըտրակարգը չպետք է նշանակի, որ բացառապես հաղթելու է խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված թեկնածուն:
«Պետք է հիշենք, որ Սենատի բացակայության պայմաններում, Վրաստանի Սահմանադրական համակարգում խորհրդարանական մեծամասնություն ունեցող կառավարության հակակշիռը նախագահն է: Հետևաբար պետք է աշխատել, որպեսզի անուղղակի ընտրակարգի դեպքում հաղթանակը բացառապես խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված թեկնածուն չստանա»,- ասված է զեկույցում:
Վենետիկի հանձանաժողովը նաև ողջունում է նախագծում տեղ գտած այն քայլերը, որոնք միտված են խորհրդարանում բազմակարծության ձևավորմանը։