«Քութաիսիից անպայման կուղևորվեմ Եվրոպա` մեր երիտասարդների հետ միասին, ում համար, վստահ եմ, այսօրվա որոշումը հատուկ կարևորություն ունի»,- նման հայտարարություն է արել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Բազում սերունդների երազանքի իրականացման ճանապարհին, մենք մեր երկրի դեսպաններն ենք դառնում, և մեզնից է կախված , թե ինչքան լայնորեն կլինի այդ դուռը բաց մեր ապագա սերունդների համար: Հենց մեր ապագա սերունդների ներկայացուցիչների հետ միասին, վիզայի ազատականացման ռեժիմը ուժի մեջ մտնելուն պես, կուղևորվեմ Եվրոպա: Հավատում եմ, որ մենք պատվով կմիանանք մեծ Եվրոպական ընտանիքին և մեր դերակատարությունը կունենանք նրա բազմազան մշակույթի, խաղաղության հաստատման և անվտանգության գործում»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին: