Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին բիզնես օմբուդսմենի պաշտոնում նշանակել է նախկին փոխքաղաքապետ Իրակլի Լեքվինաձեին:
Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարել է, որ Իրակլի Լեքվինաձեն կառավարությանը լավագույնս կներկայացնի բիզնեսի ձայնը:
«Իրակլի Լեքվինաձեն արդեն հայտնի է հանրությանը: Նա փոխքաղաքապետ էր, մասնագիտությամբ տնտեսագետ, բիզնես ադմինիստրացիայի դոկտոր: Տարբեր ժամանակահատվածներում եղել է բազմաթիվ միջազգային նախագծերի խորհրդական, ինչպես նաեւ երիտասարդ ֆինանսիստների եւ գործարարների ասոցիացիայի փոխնախագահ: Համոզված եմ, որ Իրակլին կշարունակի այն լավ ավանդույթները, որ ստեղծվել են այս ինստիտուտում: Մեր իշխանության պայմաններում բիզնես օմբուդսմենի ինստիտուտն, իրոք, արդյունավետ է դարձել»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: