
«Առաջիկայում կներկայացնենք այն ռազմավարությունը, որով պատրաստվում ենք կյանքի կոչել ապակենտրոնացման եւ որոշումներ կայացնելու ծանրությունը կենտրոններից շրջաններ տեղափոխելու ծրագրերը», — խոհրդարանի արտահերթ նստաշրջանի ընթացքում տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետը խորհրդարանին է ներկայացրել կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն 2018-19» ծրագիրը:
«Մենք նաեւ ուզում ենք, որ ֆինանսավորման ընթացքում շրջաններն ավելի շատ գումար ստանան, որպեսզի կարողանանք ավելի շատ մասնագետների ներգրավել եւ տեղում ավելի ծավալուն նախագծեր իրականացնել: Կունենանք 10-ամյա ռազմավարություն, թե ինչպես քայլ-առ-քայլ ավելացնել ներքին համախառն արտադրանքում տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորումը, որպեսզի տեղական ինքնակառավարումների ֆինանսավորման ուղղությամբ հասնենք եվրոպական մակարդակին»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: