
«Ընդամենը մի քանի ժամ անց մենք պետք է կատարենք մեր երկրի զարգացման համար ամենակարևոր ընտրություններից մեկը»:
Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Կառավարության նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ այս ընտրությունները շատ կարևոր են ժողովրդավարական Վրաստանի առաջընթացի տեսանկյունից:
«Առաջին հերթին կոչ եմ անում բոլոր ընտրողներին՝ անպայման մասնակցել ընտրություններին, քվեարկել առավել բարեկեցիկ Վրաստանի և եվրոպական ապագայի համար: Վստահ եմ՝ հոկտեմբերի 9-ին հասարակությունն ավելի լավ Վրաստանում պիտի ապրի»,- Կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում «interpressnews» լրատվականը: