Փետրվարի 16-ից 18-ը տեղի կունենա Մյունխենի անվտանգության 54-րդ միջազգային համաժողովը: Միջոցառմանը վրացական պատվիրակությունը կղեկավարի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ Կվիրիկաշվիլին կմասնակցի համաժողովի շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումներին:
Աշխատանքային այցի շրջանակներում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսի, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի և այլ պաշտոնյաների հետ:
Վարչապետը կհանդիպի նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներին:
Հաղորդում է Ipn.ge-ն: