Պատերազմական իրավիճակում, բնական աղետների և համաճարակի դեպքում զինված ուժերին կարող է հրահանգավորել երկրի վարչապետը՝ առանց համաձայնեցնելու խորհրդարանի հետ:
Նման փոփոխություն է նախատեսվում Վրաստանի Սահմանադրության նորացված տարբերակում: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի խոսքերով՝ պատերազմական իրավիճակում զինված ուժերն օգտագործվում են ամենօրյա ռեժիմով և արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար չի լինի ամեն քայլ համաձայնեցնել խորհրդարանի հետ:
«Ինչ վերաբերում է բնական աղետների դեպքում զինված ուժերի առանց խորհրդարանի համաձայնության օգտագործմանը, վերջերս համոզվեցինք, որ արդյունավետության տեսանկյունից դա նույնպես նպատակահարմար է։ Կենդանաբանական այգու ջրհեղեղի հետևանքները կայունացնելու համար, վարչապետի հրամանով, դեպքի վայր առաջինը ժամանեցին զինված ուժերը, խորհրդարանը համաձայնությունը տվեց միառժամանակ անց, ինչը այն ժամանակ օրենքի խախտում էր»,- ասել է Կոբախիձեն։