2018 թվականի մայիսի 1-ից հանրային վայրերում՝ ներառյալ հասարակական տրանսպորտներում, ծխելը կարգելվի: Ծխելն արգելված կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներում, բացառությամբ տաքսիների: Այս մասին գրում է «Info Rustavi»-ն:
Ըստ օրենքի, հասարակական տրանսպորտում վարորդը ծխելու դեպքում կտուգանվի 500 լարիով (մոտ 206 դոլար), խախտումը կրկնելու դեպքում՝ 1000 լարիով (մոտ 412 դոլար): Ֆիզիկական անձի դեպքում տուգանքը կկազմի 100 լարի (մոտ 41 դոլար):
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը 2017 թվականի մայիսի 17-ին ընդունել է ծխախոտի դեմ պայքարի մասին օրենքը, որը ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի 1-ից: