
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ապրիլի 1-ին կլրանա 2006 թվականի ապրիլի 1-ին տրված վարորդական իրավունքի վկայականների վավերականության ժամկետը։
Նոր վկայականի համար սահմանված գումարը 15 լարի է, վավերականության ժամկետը՝ 15 տարի: Կորած վկայականը վերականգնելու համար վարորդը կվճարի 35 լարի։
Փոփոխությունը չի վերաբերում ժամանակակից, նոր նմուշի վարորդական իրավունքի վկայականներին։
Ներկայումս վկայականը փոխել հնարավոր է առանց քննությունների։ Անհրաժեշտ է ներկայացնել միայն առողջության մասին տեղեկանք, անձը հաստատող փաստաթուղթ և վարորդական իրավունքի հին նմուշի վկայականը։
Վարորդական իրավունքը փոխել հնարավոր է գործակալության ցանկացած մասնաճյուղում։ Հին նմուշի վկայականները չփոխելու դեպքում դրանք անվավեր կճանաչվեն։
Նյութի աղբյուր՝ imedinews.ge