
«Կվիրա»-ն հղում անելով «Կվիրիս պալիտրային», գրում է, որ Ախալքալաքի Վաչիան գյուղում օրեր առաջ ընտանիքի չորս անդամների դաժանաբար սպանությունը իրականացնողին օգնել է մայրը: Այս մասին ասել է սպանված Օֆելյա Քաչոտյանի մորեղբայրը ` Համլետ Բաղրամյանը: «Կասկածոււմ եմ, թե նա մենակ է գործել: Թալանի նպատակով տուն էր ներխուժել: Դեմքին դիմակ է եղել, սակայն նրան, երբ ձայնից ճանաչել են, հեռացրել է վկաներին: Դրանից հետո, որպեսզի հետք չթողնի վառել է տունը: Չի հասցրել տանել ոսկեղենն ու փողը, ամեն ինչ տեղում է եղել: Ինչպես պարզվել է, Նոդար Ակոպովին հետքերը ծածկելու նպատակով օգնել է մայրը: Նա ևս ընդունել է համագործակցության մեղադրանքը, ինչի համար էլ այս պահին ձերբակալված է»,- ըստ «Կվիրիս պալիտրա»-ի` հայտարարել է Քաչոտյանների ազգականը: