«Միացյալ ազգային շարժում» կուսկացությանն աջակցելու իմաստ չեմ տեսնում, առավել ևս, որ նրա առաջնորդները «Վրացական երազանք»-ի հետ համաձայնեցված են աշխատում։ Նման հայտարությամբ է հանդես եկել «Նոր Վրաստան» քաղաքական շարժման առաջնորդ Գիորգի Վաշաձեն։ Նրա խոսքով․«Խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունն արդեն իսկ կազմավորվել է, որի դեմ պայքարը՝ առավել ևս «Միացյալ ազգային շարժմանը» աջակցելով, իմաստ չունի»: Վաշաձեն, ով «Միացյալ ազգային շարժումը» կուսակցությանն անդամկցում էր մինչև վերջերս, նշել է նաև, որ մերօրյա իշխանությունն («Վրացական երազանքը») ու ընդդիմությունը («Միացյալ ազգային շարժումը») իրար արժանի են։
Քաղաքացիական հասարակության մի խումբ հայտարարություն է տարածել՝ արևմտամետ կուսակցություններին կոչ անելով ընտրությունների երկրորդ փուլում աջակցել ընդիմադիր կուսակցությանը, ինչը թույլ կտա խուսափել միակուսակցական խորհրդարան ստեղծելուց։
«Վրացական երազանք»-ը, եթե երկրորդ փուլի արդյունքներով ևս սահմանադրական մեծամասնություն ստանա, ժողովրդավարական ճանապարհից շեղվելու մեծ վտանգ կստեղծի։ Նշված է հայտարարության մեջ։ Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն: