Փոթիի շուկայի հարակից տարածքում բազմաթիվ առևտրականներ բողոքի ակցիա են անցկացրել՝ շուկայի տնօրինությունից ու տեղական մարմիններից պահանջելով վնասի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ Փոթիի շուկայում հուլիսի 10-ին բռնկված հրդեհի հետևանքով մոտ 70 խանութ է ամբողջությամբ այրվել: Վնասի չափերը դեռևս ճշտվում են: Անհայտ է նաև հրդեհի պատճառը:
«Դեռ պետք է ճշտվի հրդեհի վնասի չափն ու պատճառը: Մենք մեր պարտականություններից չենք հեռանում»,- հայտարարել է Փոթիի շուկայի սեփականատեր Նոդար Կորսանտիան:
Առևտրականները պնդում են, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ, սակայն, կոնկրետ փաստեր չեն կարողանում ներկայացնել: