
Վրաստանում վաղը՝ սեպտեմբերի 7-ին, տեղումներ են սպասվում անձրևի տեսքով: Ծովում սպասվում է 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ: Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սև ծովի հյուսիս-արևմուտքից սպասվում է օդային սառը զանգվածների ներթափանցում, հետևաբար տեղումներ են սպասվում Վրաստանի ողջ տարածքում:
Սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում: Օդերևութաբանների տեղեկատվության համաձայն, որոշ տարածքներում տեղումները կլինեն կարկուտի տեսքով:
Չի բացառվում նաև գետերի մակարդակի բարձրացումը, ինչը տարբեր վայրերում կարող է սողանքների պատճառ դառնալ: