Հուլիսի 11-ին «Վրացական երազանք»-ի գրասենյակում քաղխորհրդի նիստ կգումարվի: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն:
Նա նշել է, որ քաղխորհրդի նիստի օրակարգում կառավարության փոփոխությունների հարցն է:
Հանդիպումն, ամենայն հավանականությամբ, ընդլայնված կազմով տեղի կունենա, կմասնակցեն նաև խորհրդարանի մեծամասնության անդամները: