Վրաստանի հյուսիս արևմտյան հատվածներում վաղը՝ մարտի 9-ին, ուժեղ քամի է սպասվում։ Ծովում կանխատեսվում է 4-5 մագնիտուդով փոթորիկ: Երկրի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և փոթորիկ:
Արևելյան Վրաստանում քամին կսկսվի օրվա երկրորդ կեսից: Հատկապես ուժեղ քամիներ կլինեն Շիդա Քարթլիում, Թբիլիսիում և Կախեթիի որոշ շրջաններում: Մասնավորապես, մարտի 9-ի երեկոյան և մարտի 10-ի գիշերը քամու ուժգնությունը կարող է կազմել մինչև 28-30 մ/վրկ:
Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում վաղը օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 10-12 աստիճան, լեռնային շրջաններում` 7-9 աստիճան, իսկ բարձր լեռնային շրջաններում` -1 + 4 աստիճան:
Այսօր օրվա վերջում Թբիլիսիում անձրև է սպասվում, որը կտևի մինչև վաղվա երկրորդ կեսը: