«Վրացական երազանքն» ասում էր, որ կփոխի ընտրական համակարգը, բայց վերջնական արդյուքնում բոլորովին այլ որոշում ընդունեց, ինչը վրդովեցրեց ինչպես վրաց հանրությանը, այնպես էլ Վենետիկի հանձնաժովողին»: Այս մասին ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Սերգո Ռատիանին: Ըստ նրա՝ ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են մեկ անգամ ևս իշխող թիմին ուղարկել սահմանադրական փոփոխությունների հետ կապված իրենց նկատառումները.
«Հիմնական պահանջը համամասնական ընտրակարգին անցնելն է: Այս հարցում ողջ ընդդիմությունը միասնական է, բոլորը եկել են այն եզրակացության, որ ամենաարդարը համամասնական համակարգն է: Իշխանությունն ընտրակարգի փոփոխություն խոստացավ , բայց մեկ ամիս շարունակ մոլորության մեջ պահեց ինչպես հասարակությանը, այնպես էլ միջազգային հանրությանը, իսկ վերջնական արդյունքում միանգամայն այլ որոշում ընդունեց: Ինչ վերաբերում է նախագահի ընտրության կարգին, բոլորի պահանջն այն է, որ նախագահն ընտրվի ուղիղ ճանապարհով: Իսկապես, իշխող կուսակցությունն այնպես է անում, որ Վրաստանում ոչ մի պաշտոնատար անձ չընտրվի»,-ասել է Ռատիանին:
Հայտնի է, որ մի քանի օր առաջ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև հանդիպում է տեղի ունեցել սահմանադրական փոփոխությունների թեմայով, որի ընթացքում մեծամասնության անդամներն ընդդիմությունից խնդրել են պահանջները գրավոր ներկայացնել: