Ըստ «Միացյալ ազգային շարժման» անդամ Սերգի Կապանաձեի` բոլորի համար էլ պարզ է, որ Վրաստանի ներկայիս Կառավարությունը Մոսկվային շատ հարմար գործընկեր է:Կապանաձեն այս մասին ասել է` ի պատասխան Ռուսաստանի պետդումայի հայտարարությանը, թե ռուս-վրացական խորհրդարանական համագործակցության վերականգնման վերաբերյալ խորհրդակցություններ են տարվում:
Կապանաձեի խոսքերով` Մոսկվայում ուրախ են «Վրացական երազանքի» հաղթանակի համար, քանի որ իշխող թիմը «նրանց համար շատ հարմար գործընկեր է և լրացուցիչ խնդիրներ՝ ոչ դիվանագիտական և ոչ էլ ուրիշ ճանապարհներով, չի ստեղծի:
«Վրաստանի իշխանությունները վերջին 4 տարիների ընթացքում դիվանագիտական ոլորտում շատ պասիվ են»,- հայտարարել է Կապանաձեն: