«Այսպես կոչված «սև ցուցակներ»-ը կանխարգելիչ բնույթ ունեն»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Սերգի Կապանաձեն:
Կապանաձեի խոսքով, ցուցակներում պետք է լինեն այն մարդիկ, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով Վրաստանի քաղաքացիների կյանքին վտանգ է սպառնում կամ խախտվում են մարդու իրավունքները:
«Որոշումը, թե ով պետք է լինի այս ցուցակում, կկայացնի կառավարությունը: Ցուցակները պետք է լինեն հիմնավորված»,- հայտարարել է Կապանաձեն: