
Վրաստանի էկոտուրիզմի ասոցիացիան հրապարակել է Վրաստանի տուրիստական երթուղիների առցանց քարտեզ: Քարտեզում նշված են երկրում տարբեր ժամանակահատվածներում նախագծված և ուսումնասիրված հետիոտնային արահետները: Տեղանքները նշված են ըստ տարածաշրջանների և դրանցից յուրաքանչյուրը ներառում է ճանապարհորդության համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան:
Ծրագիրն իրականացվել է Վրաստանի էկոտուրիզմի ասոցիացիայի և Կովկասի բնապահպանական կազմակերպությունների ցանցի (CENN) համագործակցության արդյունքում: