
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, Բյուչեքմեջի թաղամասում սպանվել է Վրաստանի կին քաղաքացի: Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսարանը տեղեկացրել է, որ մասնավոր տանը Թուրքիայի եւ Վրաստանի քաղաքացիների դիակներ են հայտնաբերվել, երկուսն էլ մահացել են բութ առարկայով հարվածների հետևանքով:
Վրաստանի գլխավոր հյուպատոսարանի տեղեկատվությամբ, Վրաստանի քաղաքացու դիակը տեղափոխվել է դատափորձաքննության:
«Գլխավոր հյուպատոսարանը կապ է պահպանում ոստիկանության հետ: Այս փուլում ընթանում է հետաքննություն: Սպասում ենք փորձաքննության նախնական եզրակացությանը եւ պաշտոնական հայտարարությանը»,- հայտնել են Վրաստանի գլխավոր հյուպատոսարանից: