
«Interpressnews» լրատվականը գրում է, որ Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանը վերցված է խիստ վերահսկողության տակ:
Տարածքում իրավապահներն ուժեղացված ծառայություն են իրականացնում, շինություն տանող փողոցը փակ է եղել: Գերմանական լրատվամիջոցները հայտարարել են, որ այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ նախօրեին մի քանի տասնյակ մարդ հյուպատոսարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել:
Հիշեցնենք` Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Դրանով ճանաչել ու դատապարտել է 1915-ի Ցեղասպանությունը: