
Խորհրդարանական մեծամասնության անդամ Լևան Գոգիչաիշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է ստաժավորումը դիտարկել որպես աշխատանքային փորձ:
Գոգիչաիշվիլին նախաձեռնությունն այսօր իրավական հարցերի կոմիտեի նիստին է ներկայացրել:
«Առաջարկում ենք պետությանը ստեղծել այնպիսի համակարգ, պետական ծրագրեր, որպեսզի մարդիկ զգան, որ իրենք չեն ենթարկվում աշխատանքային շահագործման, ուստի ստաժավորումը պետք է դիտարկվի որպես աշխատանքային փորձ: Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ սա շատ կարևոր փոփոխություն կլինի»,- հայտարարել է Լևան Գոգիչաիշվիլին: