ԱՄՆ-ի իշխանություններն ընդլայնում են այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտքը երկրի տարածք: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած և Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած փաստաթղթում: Reuters գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ մուտքն արգելվել է Իրանի, Լիբանանի, Եմենի, Վենեսուելայի, Չինաստանի, Չադի քաղաքացիներին: Վերջին երեք երկրները ցուցակում նոր են: Արգելքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ից: Ինչպես պարզաբանել են Սպիտակ տնից, որոշումն ընդունվել է տեղեկատվական համագործակցության քաղաքականության վերանայման արդյունքում: Ամերիկյան իշխանությունները վստահեցնում են, որ նոր ցուցակ մտած երկրները հրաժարվում են ահաբեկչության և այլ խնդիրների հետ կապված տեղեկատվության փոխանակումից:
Առաջատար իրավապաշտպան կազմակերպություններն արդեն դատապարտել են նոր արգելքը: Amnesty international-ը գտնում է, որ այս միջոցները չեն ապահովում ամերիկյան քաղաքացիների անվտանգությունը: ԱՄՆ-ի մուտքի խստացումը Թրամփի նախընտրական խոստումներից գլխավորն է, նա պնդում էր, որ արգելքներն անհրաժեշտ են ազգային անվտանգության ապահովության համար: Առաջին հրամանը հունվարի 27-ին էր, որն արգելեց յոթ մեծամասամբ մահմեդական երկրի քաղաքացիները մուտքն ԱՄՆ և նախատեսեց սիրիական փախստականների մուտքի լիովին արգելք: Հրամանը ամերիկյան օդանավակայաններում մասսայական բողոքների առիթ դարձավ և դատական կարգով սառեցվեց: Մարտին Թրամփը ստորագրեց նախատեսած հրամանը, որն ուժի մեջ մտավ հունիսին: