Թբիլիսիի Ռուսթավելի պողոտային հարող տարածքում ընթացող բողոքի ցույցերի կազմակերպիչների՝ «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդները հանրահավաքի մասնակիցներին կոչ են արել մեկ շաբաթով դադարեցնել ցույցերը: Շարժման ղեկավար Բեքա Ծիքարիշվիլիի խոսքերով, կազմակերպիչները կաշխատեն ներքին գործերի նախարարի խոստումների ուղղությամբ, և դրանք չկատարելու դեպքում՝ ցույցերը կվերականգնվեն:
«Եթե չկատարվեն մեզ տրված խոստումները, մենք կշարունակենք բողոքել: Շաբաթը որոշիչ կդառնա՝ աշխատանքային գործընթացների համար մեկ շաբաթ վերջնաժամկետ է նշանակվել: Հակառակ դեպքում, մենք ավելի կազմակերպված և մեծ ակցիա կանենք», — ասել է Ծիքարիշվիլին:
Ցույցի կազմակերպիչները ցուցարարներին հրաժեշտ տվեցին մինչև առաջիկա շաբաթ օրը՝ ասելով, որ պատրաստ լինեն՝ խոստումները չկատարելու դեպքում մշտական ակցիա անցկացնելուն: