Գլդանիում տեղի ունեցած ողբերգական սպանության վերաբերյալ հարեւանները որոշակի մանրամասներ են պատմել: Նրանք ասել են, որ անզգուշությամբ կատարված սպանությունը եղել է Պետական անվտանգության ծառայության աշխատակցի զենքով։ ՆԳՆ-ից interpressnews-ի հետ զրույցում հաստատել են հիշյալ տեղեկատվությունը։
Հիշեցնենք՝ Գլդանիում երիտասարդը հորը պատկանող ատրճանակից պատահաբար կրակ է արձակել՝ սպանելով տանը հյուրընկալված հարևանուհուն։
Հարեւանների խոսքով, ՊԱԾ-ի հիշյալ աշխատակիցը ունի 6 երեխա, նրանցից անչափահասի ձեռքում էլ գտնվել է զենքը, իսկ մյուսը, երբ փորձել է ձեռքից վերցնել այն, պատահաբար կրակ է արձակել հյուրի վրա։
ՆԳՆ-ից interpressnews-ին փոխանցել են, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 116-րդ հոդվածով՝ անզգուշությամբ մահ պատճառել: