
«Սուրբ Սինոդը վստահում է Գիորգի Մամալաձեի գործով («Ցիանիդի գործ») ընթացող հետաքննությանը և հույս հայտնում, որ այն հնարավորինս թափանցիկ կլինի»,-այս մասին ասվում է սուրբ Սինոդի կողմից տարածված հայտարարության մեջ:
Նշվում է, որ մարտի 9-ին տեղի ունեցած սուրբ Սինոդի նիստի առանցքային թեմաներից մեկը վերաբերել է վերջերս ձերբակալված հոգևորական Գիորգի Մամալաձեին:
«Սուրբ Սինոդը վստահում է հետաքննությանը և հույս հայտնում, որ ելնելով հանրային բարձր հետաքրքրվածությունից, հետաքննությունը հնարավորինս թափանցիկ կլինի»,- ասված է հայտարարության մեջ: