Վրաստանի կառավարության որոշմամբ, վրացական շուկայում սունելիների և այլ համեմունքների արտադրության և մշակման հետ կապված ժամանակավոր վերահսկողական աշխատանքներ կիրականացվեն:
Ըստ սննդի ազգային գործակալության, վերահսկողական աշխատանքներ կիրականացվեն ոչ ավել, քան 2 տարի ժամկետով:
Նոր կանոնների համաձայն.
արգելվում է ֆիզիկական անձանց կողմից (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի) համեմունքների մշակումը կամ վաճառումը
ֆիզիկական անձանց կողմից համեմունքների իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հաճախորդի ներկայությամբ են այն մշակում — աղում
բիզնես-օպերատորի կողմից արտադրված կամ վերամշակված համեմունքները շուկայում կարող են տեղակայվել միայն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված մակնշման պահանջների տեսքով:
Նշենք, որ 2017 թ. սննդի ազգային գործակալության կողմից կատարված լաբորատոր հետազոտության ժամանակ՝ 187 նմուշներից 33-ի դեպքում (18 տոկոս) հայտնաբերվել է քիմիական պարունակություն: